Հայկական շոու բիզնեսում մարդիկ կան, ովքեր իրականում ոչինչ չեն անում, սակայն մշտապես իրենց շուրջ ինչ-որ իրադարձություններ են ստեղծում: Էս մեր միամիտ լրագրողներն էլ բռնում, ամեն մի ստից տարածած լուրի հիման վրա հարցազրույց են անում, մարդկանց մատուցում մի ինֆորմացիա, որն իրականում ոչ մի կապ չունի կյանքի հետ: Շարով-կարգով կներկայացնեմ այն հայտնիներին, ովքեր հաճախ են բռնվում նման բանսարկությունների մեջ: Սակայն շարքիս առաջին տեղում այսօր կլինի մի աղջիկ. խոսքը Տաթև Սարգսյանի մասին է:

Տաթևը բոլորովին վերջերս է դեր ստացել «Կայարան» սերիալում, խաղում է դայակի դերը, ու ամեն անգամ նրան տեսնելիս ակամայից մի երկու բան եմ հիշում նրա՝ վերջերս տված հարցազրույցներից: Ամիսներ առաջ կարդացել էի, որ Տաթևը երգ է գրել ու տաղանդավոր Ռիչարդ Մադլենյանն էլ այն շատ է հավանել, ու քանի որ այդ երգը շատ «վեհ» ու «բարձրաշխարհիկ» էր, շատ դժվարությամբ գտավ իր «տիրոջը»: Հարցազրույցում Տաթևն ասում էր, որ վերջապես այդ երգը գտել է իր գնորդին, ու մեկ շաբաթ հետո ալամ աշխարհը իմանալու է, թե ինչ տաղանդավոր երգահան է Տաթև Սարգսյանը: Ահա, խնդրեմ, սա էլ հարցազրույցն է: Տաթև ջան, հարցազրույցից 7 ամիս է անցել, բա ո՞նց լսենք էդ երգը… Թե՞ դու այս տարբերակով մարդկանց խաբելով ուզում ես անունդ մշտապես շրջանառության մեջ պահես:

top_94f88d94ce5a91c7a1606b86a57b8cac

Մի երկու ամիս առաջ էլ հերթական սուտդ փռեցիր համացանցում, թե իբր «Ֆուլ հաուսում» դերի առաջարկ ես ստացել, սա էլ հարցազրույցդ: Ասենք, ոնց կարելի է էպիզոդիկ դրվագում մասնակցություն ունենալը դեր ստանալ համարել ու դրա պատվին մի ողջ հարցազրույց տալ, թե՞ սա էլ էր քո մասին հիշեցնելու հերթական փորձ: Ու երբ այսպես քայլը քայլից հետո ուսումնասիրում եմ Տաթևի վարքը, հասկանում եմ, որ նա հրաշալի ինքնափիառշիկ  է։ Սեփական անձի շուրջ մշտապես խոսակցություններ մոգոնելը հեշտ բան չէ, բայց Տաթևի մոտ ստացվում է այնքանով, որ այսօրվա դրությամբ, վերջիվերջո, դեր ստացավ սերիալում: Հուսանք՝ գոնե հիմա Տաթևն իրեն ինքնահաստատված կզգա ու այլևս սուտ ու մտացածին թեմաներով հարցազրույցներ չի տա այս ու այն լրագրողին:

big_1347003313_2818005_ts1347003374.jpg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել