Ջրազրկվելուց խուսափելու համար ամբողջ օրը ստիպողաբար ջուր ըմպելը այդքան էլ հաճելի չէ գործընթաց չէ։ Բարեբախտաբար, որոշ մրգեր ու բանջարեղեններ այնքան մեծ քանակությամբ ջուր են պարունակում, որ կօգնեն ձեզ խուսափել ջրազրկումից։

1․ Ձմերուկ

Ամռանը ձմերուկ օգտագործելը միայն խրախուսելի է, քանի որ դրա ավելի քան 93%-ը կազմում է ջուրը։

Watermelon

2․ Ելակ

Որքան էլ զարմանալի է, ելակնեերն իրենց մեջ պարունակում են գրեթե այնքան ջուր, որքան ձմերուկները։ 

Related image

3. Վարունգ

Վարունգները բացի շատ ջուր պարունակելուց, նաև հարուստ են կալիումով և մագնեզիումով, ինչի շնորհիվ ձեր մաշկն ավելի թարմ տեսք կունենա։

Cucumbers

4․ Լոլիկ

Մեկ լոլիկի 94%-ը կազմում է ջուրը։ Այն կարող եք ուղղակի կտրատել և ուտել կամ էլ վարունգով ու այլ բանջարեղեններով աղցան պատրաստել։

Tomatoes

5․ Փոքր գազարներ

Փոքր գազարներն ավելի շատ ջուր են պարունակում, քան հասունները, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում խանութում այն գնելիս նախընտրությունը տալ փոքրերին։

Baby carrots

6. Կանաչեղեն

Օրինակ՝ սպանախը հարուստ է օգտակար նյութերով, իսկ հազարի տերևներն էլ մեծ քանակությամբ ջուր են պարունակում։ Խորհուրդ է տրվում հաճախ պատարստել հազարի տերևներով աղցան, քանի որ այն նաև քիչ կալորիաներ է պարունակում։

Salad greens

7․ Նեխուրի թարմ ցողուններ

97% ջուր պարունակելով հանդերձ նեխուրը նաև շատ օգտակար է։ Այն հարուստ է կալիումով, կալցիումով, մագնեզիումով, երկաթով և ցինկով։ Չնայած՝ իր քիչ կալորիականությանը, նեխուրի ցողունները բավականին հագեցնող են։

Celery

8․ Բուլղարական պղպեղ

Բուլղարական պղպեղների էլ 92%-ն է կազմում ջուրը։ Իդեպ, կանաչ գույնի պղեղներն ավելի հարուստ են ջրով, քանի դեղինը կամ կարմիրը։ Բացի այդ, բուլղարական պղպեղները վիտամին C են պարունակում։

Bell peppers

9․ Կանթալուպ տեսակի սեխ

Ցանկանո՞ւմ եք քաղցր սեխ ուտել։ Ընտրեք Կանթալուպ տեսակի սեխերը, քանի որ դրանց 90%-ը կազմում է ջուրը, ինչպես նաև այն հարուստ է կալիումով, վիտամին A-ով և C-ով։ Եվս մի դրական կողմ, մեկ քառորդ Կանթալուպ սեխը պարունակում է ընդամենը 50 կալորիաներ։

Cantaloupe

10․ Դդմիկներ

Դդմիկները և համեղ են, և օգտակար։ Դրանց 95%-ը կազմում է ջուրը։ Բացի վիտամին A-ից, C-ից և կալիումից, դդմիկները պարունակում են նաև շատ օգտակար վիտամին B9։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել