Tert.am-ը գրում է.

Սահմաններում իրավիճակը լրիվ վերահսկելի է և պաշտպանության բանակը շարունակում է իր  ձեռքերում ամուր պահել ռազմավարական նախաձեռնողականությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության  նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Ինչ վերաբերում է հունիսի 16-ի սահմանին գրանցված միջադեպին, ինչի հետևանքով հայկական կողմը երեք զոհ ունի, Դավիթ Բաբայանն ասաց.«Տեղի ունեցածը  հերթական ահաբեկչական գործընթացն է, ոչ այլ ինչ, քան ահաբեկչություն: Հակառակորդը կրկին դիմում է նման նենգ քայլերի, հեռվից օգտագործելով տարբեր զինատեսակներ: Այսինքն՝ այն, ինչն ամեն օր տեղի է ունենում: Մեզ համար դա ողբերգություն է, բոլորս սգում ենք, որպես մեր անձնական կորուստ: Այս պահին ողջ Արցախը սգում է երեք զոհերի համար: Այդ երիտասարդների կյանքը կտրվեց թշնամու ահաբեկչական գործողությունների հետևանքով, իհարկե, սա անպատասխան չի մնալու: Խնդիրն այն է, որ մենք գործ ունենք ահաբեկչական երկրի հետ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել