Կրծկալը յուրքանչյուր աղջկա կյանքի անբաժան մասն է: Ուստի որոշ հնարքների տիրապետելը շատ կարևոր է:

Ձեզ ենք ներկայացնում կրծկալների 8 գաղտնի հնարքներ, որոնց մասին գիտեն շատ քիչ աղջիկներ:

1. Որպեսզի կրծկալը ցած չսահի

Հաճախ առանց ուսակապի կրծկալները ցած են սահում: Այդ խնդրից խուսափելու համար ամրացրեք ուսակապը կրծկալի հետևի կողմից, կրծքի տակով անցկացրեք այն և ամրացրեք կրծկալի հետևից՝ մյուս կողմից: Այս կերպ այն ամուր կմանա իր տեղում և չի սահի:

2. Իդեալական push up-ի գաղտնիքը

Սա հիանալի հնարք է ֆոտոսեսիաների կամ էլ երեկույթների հաճախելու համար: Ամրացրեք կպչուն բաժակիկները ոչ թե հորիզոնական դիրքով, այլ կոքից և տակից, այսպիսով կառաջանա push up էֆեկտ:

3. Եթե ուսակապերը քերում են մաշկը

Օգտագործեք հատուկ սիլիկոնի բարձիկներ, որոնք ամրանում են ուսակապին և թույլ չեն տալիս, որ այն քերի մաշկը: Իսկ առհասարակ, եթե ուսակապերը սկսում են հարել, սա նշանակում է, որ կրծկալի շրջագծի հատվածը թուլացել է և ողջ ծանրությունը ընկնում է ուսակապերին:

4. Ինչպես առանց ուսակապերի զգեստն ավելի հարմարավետ դարձնել

Առանց ուսակապերի զգեստի համար կրծկալ ընտրելը հեշտ գործ չէ, հատկապես, եթե զգեստի մեջքն էլ է բաց: Նման դեպքերում հիանալի տարբերակ է կտրել կրծկալի դիմացի հատվածը և ամրացնել զգեստին:

5. Ինչպես կարգավորել ուսակապերի ձգման աստիճանը

Հիշեք՝ ուսակապերի օպտիմալ ձգման պարագայում ուսակապի տակ կարող է տեղավորվել 2 մատ:

6. Կուրծքը բարձրացնելու համար

Եթե ուսակապերն այլևս առաջվա պես չեն պահում կուրծը կամ էլ դուք պարզապես ցանկանում եք այն բարջրացնել, ապա հետևից խաչաձև ամրացրեք ուսակապերը:

7. Եթե վերնաշապիկը ձգվում/բացվում է կրծքի հատվածում

Սա բավականին տարածված խնդիր է: Խուսափելու համար ամչրացրեք վերնաշապիկի համապատասխան հատվածները իրար հագուստի համար նախատեսված երկկողմանի սկոտչի օգնությամբ:

8. Ինչպես համարավետ կերպով դասավորել կրծկալները

Լավագույն տարբերակն է դրանք պարզապես կախել սովորական կախիչից՝ այսպես դրանք չեն կերցնի իրենց տեսքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել