Tert.am-ը գրում է.
Ուկրաինացի քաղաքական վերլուծաբան Սերգեյ Գերասիմչուկի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին խոսելիս ինքը նախընտրում է համեմատություններ անել Արևելյան գործընկերության այլ՝ սառեցված կամ «հալված» հիմնախնդիրների հետ: Tert.am-ի հետ զրույցում նա նկատեց, որ յուրաքանչյուրի դեպքում, այնտեղ խաղացողներից մեկը Ռուսաստանն է՝ կա՛մ որպես միջնորդ, կա՛մ որպես հակամարտող կողմ, կամ էլ որպես որևէ կողմի աջակից է հանդես գալիս:

«Բոլոր այս հակամարտությունների օրինակները ցույց են տալիս, որ Ռուսաստանի մասնակցությունը դրանց կարգավորման գործընթացում, կառուցողական չէ: Նա չի օգնում, որ խնդիրն իր լուծումը ստանա»,- ասաց նա՝ նշելով, որ կարևոր է հասկանալ, որ Ռուսաստանի շահերը գերակշռում են նրա արտաքին քաղաքականությունում, Ռուսաստանը ոչինչ չի անի, որը դեմ կլինի նրա շահերին:

Սերգեյ Գերասիմչուկի խոսքով՝ շատ կարևոր հանգամանք է ԼՂ հիմնախնդրում կողմերի միջև վստահություն ստեղծելը: «Առանց այդ վստահության, դուք չեք կարող երբեք այդ հիմնախնդիրը լուծել: Կարևոր է ստեղծել վստահություն Դոնբասի անջատողականների և Կիևի միջև՝ առանց Ռուսաստանի միջամտության: Շատ կարևոր է վստահություն ստեղծել Տրանսիլվանիայի և Քիշնևի միջև՝ առանց Ռուսաստանին ներգրավվելու: Եվ շատ կարևոր է քայլեր ձեռնարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահություն ստեղծելու ուղղությամբ՝ առանց Ռուսաստանի ներգրավվածության»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե Հայաստանը միայնակ է մնացել տարածաշրջանում, գերտերությունները զբաղված են այլ հակամարտություններով, Սերգեյ Գերասիմչուկը պատասխանեց․ «Դուք համաշխարհային իրադարձությունների ուշադրության կենտրոնում չեք, մյուս կողմից էլ, դա հաշվի առնելով, կարող եմ ասել, որ դուք երջանիկ եք, որովհետև ուկրաինական խնդիրը միջազգային հանրության օրակարգում ամենակարևորներից է, սակայն մենք երջանիկ չենք»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել