«Անվտանգության խորհուրդը կրկին առանց քարտուղարի է մնացել: Յուրի Խա­չատուրովն ընդամենը 8 ամիս աշխատեց այդ պաշտոնում, ապա նշանակվեց ՀԱՊԿ գլխա­վոր քարտուղար: Բայց, եթե հաշվի առնենք, որ ԱԽ-ն առանց քարտուղարի դիմացել է մոտ 2,5 տարի՝ Արթուր Բաղդասարյանից հետո, ապա այժմ էլ կդիմանա, առավել ևս՝ ունենա­լով խորհրդակցական մարմնի կարգավիճակ, քանի որ քարտուղար չունենալն իրավական առումով խնդիր չէ: Ի դեպ, 2018թ. ապրիլից այս կառույցի լիազորությունները կընդլայնվեն, այն կլինի ոչ միայն խորհրդակցական, այլև որոշումներ կայացնող, որոնք վերաբերում են ռազմավարական ոլորտին: Հավանաբար, մինչ այդ առանձին օրենք կգրվի, որով հստակ կարգավորումներ կլինեն կառույցի հետ կապ­ված, նոր Սահմանադրությունը չի կարգավորում այն: Եվ գուցե նաև դա է պատճառը, որ այն ոչ կենսունակ կառույցի է վերածվել: ԱԽ-ի կայքում վերջին հաղորդագրությունը եղել է մարտի 7-ին, երբ Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի անվտանգու­թյան խորհուրդների քարտուղարների հան­դիպումը: Իսկ կառուցվածքում նշված է, որ ԱԽ ղեկավարը Սերժ Սարգսյանն է, խորհրդի անդամներն են ԱԺ նախագահը, վարչապե­տը, ՍԴ նախագահը, փոխվարչապետը, ԱԳ նախարարը, Պնախարարը, ԱԱԾ ղեկավարը, գլխավոր դատախազը, ոստիկանապետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, նա­խագահի աշխատակազմի ղեկավարը, և այս ցանկում է նաև «Օրինաց երկիր» կուսակ­ցության նախագահ Արթուր Բաղդասարյանի անունը: Նախ՝ ՕԵԿ-ն արդեն վաղուց չկա, այն դարձել է ՀՎԿ, որը ղեկավարում է Բաղդա­սարյանը, և հասկանալի չէ, թե ինչ սկզբուն­քով են Անվտանգության խորհրդում ընդգրկել ընդդիմադիր կուսակցության ղեկավարին և չեն ընդգրկել, օրինակ, Գագիկ Ծառուկյանին կամ Նիկոլ Փաշինյանին»,-գրում է թերթը:         
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել