Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել  և շնորհավորել է իր մայրիկին:

«Շնորհավորում եմ մայրիկիս «Տարվա հայ կին» ճանաչվելու կապակցությամբ: Հպարտ մայր, հպարտ որդի»,- գրել է Մխիթարյանը:

Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանն արժանացել է «Հայաստանում ֆուտբոլի զարգացման տարվա գործիչ» մրցանակին: Այս մասին գրված է Համազգային վստահություն խորհրդի ֆեյսբուքյան էջում:

Հունիսի 5-ին տեղի ունեցած միջոցառմանը Հենրիխ Մխիթարյանն էլ արժանացել է «Համազգային վստահություն պատվո շքանշանի»:

Լուսանկարները`  Համազգային վստահություն խորհրդի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել