Panorama.am-ը գրում է.
 ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կարողացել են ներկայացնել իրատեսական և հավակնոտ Կառավարության ծրագիր, որտեղ նշված հստակ թիրախների հիմքը Նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 18-ի ծրագրային ելույթն է: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ նիստում այսօր քննարկվել է կառավարության գործունեության ծրագիրը, որը լուրջ հայտ է:

Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ Կառավարությունն առաջարկում է հստակ թիրախ ընտրել, մասնավորապես, տնտեսական աճ՝ տարեկան 5%, նվազագույն աշխատավարձի աճ՝ 25%, 12%-ով գործազրկության նվազում, նախատեսվում է նաև տարեկան 3 մլն զբոսաշրջիկների այցելություն Հայաստան և այլն:

Ըստ նրա՝ ծրագրում լուրջ ուշադրություն է դարձվում հակակոռուպցիոն պայքարին  և բարեփոխումները Կառավարության առաջիկա տարիների աշխատանքում պետք է  առանցքային տեղ ունենան:

«Ծրագրում կարևոր տեղ է հատկացվում նաև Հայաստանի անվտանգության խնդիրներին, քանի որ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում անվտանգության հարցերն ամենակարևորն ու առաջնային էին: Այդ առումով մենք շարունակելու ենք ամրապնդել ՀՀ անվտանգության համակարգը, բնականաբար՝ շատ լուրջ ուշադրություն դարձնելով և խորացնելով ազգ-բանակ գաղափարախոսությունը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել