Ռուսաստանի Դաշնությունում օրերս դժբախտ պատահարի հետևանքով հայ երիտասարդ է մահացել։ Սանկտ Պետերբուրգում արտագնա աշխատանքի մեկնած 24-ամյա երիտասարդը ավտոտեխսպասարկման կետում աշխատելիս է եղել, երբ հրդեհ է բռնվել, և հագուստը սկսել է այրվել: Նա գործընկերոջը խնդրել է ջուր լցնել իր վրա, գործընկերը, սակայն, պատահմամբ բենզինով տարան է լցրել հայ երիտասարդի վրա, ինչի հետևանքով վերջինս ստացած այրվածքներից մահացել է:

24-ամյա երիտասարդն Արարատի մարզի բնակիչ էր: Դեռևս հայտնի չէ՝ քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել