Tert.am-ը գրում է.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի դեմ հերթական վճիռն է կայացրել: ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրել է դիմումատուին վճարել, ընդհանուր առմամբ, 3600 եվրո: Tert.am-ը այս մասին տեղեկացավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության կայքից:
 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այսօր հրապարակել է «Դնգիկյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (արդար դատաքննության իրավունք) և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության իրավունք) խախտում:
 Գործը վերաբերում է դիմումատուի օգտին կայացված դատական ակտի շարունակական չկատարմանը: Դիմումատուն, պնդել է, որ ներպետական մարմինները չեն ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները իր օգտին կայացված վճիռը կատարելու համար` պատճառաբանելով,  որ խնդրո առարկա ռեստորանային համալիրը դեռևս գործում էր և այն չքանդելու համար բացակայում էին համապատասխան տեխնիկական սարքավորումները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել