Yerkir.am-ը գրում է.
Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի գլխավորած պատվիրակությունը հունիսի 15-ին  այցելեց Մերգելյանի անվան ինստիտուտի ազատ տնտեսական գոտում գործող «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊ ընկերության («Technology and Science Dynamics» (TSD) ընկերության արտադրամաս:

Նախագահին ուղեկցում էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, նախարարի տեղակալներ Արման Խաչատրյանն ու Բորիս Դեմիրխանյանը:
Էմոմալի Ռահմոնը շրջայց կատարեց ընկերության արտադրամասում, որի ընթացքում ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը ներկայացրեց ընկերության արտադրանքը և գործունեության շրջանակը: Նախագահն ականատես եղավ հայկական հեռախոսների ու պլանշետների արտադրության գործընթացին:

Հանդիպումն ուղղված էր համագործակցության հնարավոր եզրեր գտնելուն և Հայաստանի ու Տաջիկստանի միջև երկկողմանի հարաբերությունները նոր մակարդակի բերելուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել