Եթե դուք չեք սիրում հիվանդանոց գնալ, սակայն հետաքրքրված եք ձեր առողջական վիճակով, ապա այս հոդվածը հենց ձեզ համար է։
BlogNews-ն առաջարկում է մի քանի պարզ թեստեր, որոնք կօգնեն ստուգել օրգանիզմի առողջական վիճակը առանց տանից դուրս գալու։
Աչքեր

Փակեք մեկ աչքը, 3-5 քայլ հեռացեք մոնիտորից և նայեք այս նկարին։ Եթե գծերից որոշները ավելի մուգ դառնան, քան մյուսները, ապա պետք է դիմել բժշկի, քանի որ ձեզ մոտ կա աստիգմատիզմի առաջացման բարձր հավանականություն։
Ճկունություն

Այս թեստի համար նստեք հատակին, ուղղեք ոտքերը և ձեռքերով փորձեք հասնել ոտքերի մատներին։ Եթե ձեզ մոտ սա հեշտությամբ ստացվի, ապա ձեր մարմինը հիանալի վիճակում է, իսկ եթե ոչ, ապա հարկավոր է որևէ սպորտով զբաղվել՝ ճկունությունը զարգացնելու և հոդերի թուլացման դեմ պայքարելու համար։
Սիրտ

Լուռ սենյակում հանգիստ նստեք 5 րոպե, ապա ձեռքի 4 մատները դրեք մյուս ձեռքի դաստակի ներքին հատվածին։ Զգացեք ձեր զարկերակը, 1 րոպե ժամանակ պահեք և հաշվեք զարկերի քանակը։ 10 տարեկանից մեծ երեխաների և մեծահասակների համար նորմա է համարվում րոպեում 60-100 հարվածը։ Դրանից ավել կամ պակաս հարվածները ցույց են տալիս, որ դուք ճնշման հետ խնդիրներ ունեք, սակայն մի շտապեք ինքնուրույն ախտորոշել ձեր հիվանդությունը և դիմեք բժշկի խորհրդատվությանը։
Մատներ

Մեկ բաժակ շատ սառը ջուր վերցրեք և 30 վայրկյանով այնտեղ մտցրեք մատները։ Եթե ձեր մատների ծայրերը սպիտակեն կամ կապտեն, ապա ձեզ մոտ խանգարված է արյան շրջանառությունը։ Ջերմաստիճանի կտրուկ անկումը սպազմ է առաջացնում անոթներում, ինչն էլ չի թողնում, որ մարմնի այդ հատվածներ բավականաչափ արյուն հասնի։
Շնչառական համակարգ

Լուցկի վառեք, պահեք այն դեմքի մոտ։ Այնուհետև քթով շունչ քաշեք և դուրս մղեք այդ օդը՝ փորձելով մարել կրակը։ Եթե ձեզնից մի քանի փորձ պահանջվի լուցկու կրակը մարելու համար, ապա մեծ է հավանականությունը, որ դուք խնդիրներ ունեք շնչառական համակարգի հետ։ Դրա հնարավոր պատճառներն են ծխելը, սպորտով չզբաղվելը կամ շնչառական համակարգերի քրոնիկական հիվանդությունները։
Հեղուկի պահպանում

Մատով ուժեղ սեղմեք ոտնաթաթի վերին հատվածը։ Եթե մատը հեռացնելուց մի քանի վայրկյան հետո այնտեղ փոսիկներ են մնում, ապա ձեզ մոտ, ամենայն հավանականությամբ, հեղուկների կուտակում է։ Խորհուրդ է տրվում քչացել օգտագործվող աղի քանակը և դիմել մասնագետի՝ բուժում ստանալու համար:
Վահանագեղձ

Փակեք աչքերը և առաջ պարզեք ձեռքերը՝ լայն բացելով մատները։ Ապա որևէ մեկին խնդրեք թուղթ դնել ձեռքերի վրա։ Եթե թուղթը սկսի զգալիորեն տատանվել, ապա դուք պետք է դիմեք էնդոկրինոլոգի օգնությանը։
Այս թեստերը ախտորոշման հիմք չեն կարող հանդիսանալ, քանի որ կարող են լինել այլ հիվանդությունների արդյունք, սակայն եթե ձեզ մոտ կան այս ախտանիշները, ապա դրանք պետք չէ անտեսել։ Պետք է հնարավորինս արագ դիմել բժշկի խորհրդատվությանը։



