Yerkir.am-ը գրում է.
Տեղեկացրել էինք, որ այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նկուղում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի: 

Yerkir.am-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի ընդհանուր և բուժական հարցերի գծով  տնօրենի տեղակալ Գագիկ Մանուկյանը հայտնեց, որ տղամարդը երեկ էր ընդունվել հիվանդանոց` սրտային հիվանդությամբ: «Նա վերակենդանացման բաժանմունքում էր պառկած: Դեպքն այսօր առավոտյան է եղել: Բուժքույրերից մեկը նկատել է նրա բացակայությունը, և տեսախցիկների միջոցով ենք պարզել, որ հիվանդանոցից դուրս չի եկել, ու սկսել ենք փնտրել: Հավանաբար, ուզեցել է զուգարան գնալ, ճանապարհը խառնել է ու մոլորվել: Նրա մոտ սուր ինֆարկտ էր գրանցվել»,- ասաց բժիշկը:

Ի դեպ, դեպքի հետ կապված` նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել