Tert.am-ը գրում է.

Ծխելու դեմ պայքարում հասարակական վայրի ղեկավարությանը տուգանելը ճիշտ մոտեցում չէ: Ծխողին տուգանեք, ինչո՞ւ եք հասարակական վայրի տնօրենին տուգանում: Այսօր կայացած մամուլի ասուլիսին նման կարծիք հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝ անդրադառնալով հակածխախոտային պայքարին, մասնավորապես, հասարակական վայրերում ծխելն արգելելու օրենսդրական նախաձեռնությանը:

Ըստ նրա՝ մեխանիզմները, իրավական հիմքերը սխալ կլինեն, եթե պատասխանատվությունն ընկնի նրա վրա, ով ծխողներին տրամադրել է որոշակի տարածք, որպեսզի օգտվեն իր ծառայությունից: Եթե ծխողը սխալ քայլ է անում, հենց իրեն է պետք տուգանել:

Բացի այդ, Վիլեն Խաչատրյանի կարծիքով՝ պարտադիր չէ, որ պայքարի մեխանիզմները լինեն տուգանքների ձևով, շատ այլ ձևեր կան։


«Օբյեկտների ներսում կարելի է տեղադրել սենսորային ազդակներ, երկու անգամ կանչելով հրշեջներին, որպեսզի կրակի ազդանշանի պարագայում գան, երրորդ անգամից նոր կարելի է տուգանել տվյալ հաստատությանը՝ նման վարքագիծ դրսևորելու համար: Սա կլինի և՛ ապահովության մեխանիզմ, և՛ կկանխի նաև նման հարցերը: Արտասահմանում շատ հյուրանոցներ կան, որ ունեն ծխի ազդակների մեխանիզմները և բոլորին սկսում են տարհանել հրդեհի վտանգի անվան տակ: Երկու անգամ նման դեպք լինելու պարագայում, համոզված եմ՝ այդ երևույթը կկանխվի»,- նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել