Մի առիթով գրել էի, բայց էլի ուզում եմ կրկնել, որ լրատվամիջոցների գործունեության նպատակը չի կարող սոսկ շահույթը լինել: Չի կարող նաև սոսկ ազատությունը լինեն. ազատությունն անհրաժեշտ, սակայն բավարար պայման չէ: ԶԼՄ-ների նպատակը հավասարապես բոլոր քաղաքացիներին բարեխղճորեն ծառայելը պետք է լինի:
Մի խելոք մարդ՝ ոչ ավել, ոչ պակաս, աշխարհի գերտերություններից մեկի պրեզիդենտը, 1815 թ.-ին, տեսեք, ինչ է գրում ընկերոջը նամակում.
«Եթե խոսելու լինենք մարդկության ճակատագրի բարելավման մասին, ապա փիլիսոփաները, աստվածաբանները, օրենսդիրները, քաղաքական գործիչներն ու բարոյագետները պետք է լիովին ըմբռնեն, որ մամուլի կանոնակարգումը իրենց առջև ծառացած ամենադժվար, ամենավտանգավոր և ամենակարևոր խնդիրն է լինելու»: 
2017 թվականն է: 
հ.գ. Մեզ հիմա օդ ու ջրի պես լրատվական էթիկայի ու պատասխանատվության համակարգեր ստեղծել է պետք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել