Բնական կոսմետիկան այն կոսմետիկական միջոցներն են, որոնք հեշտությամբ կարելի է ինքնուրույն պատրաստել տնային պայմաններում: Դրանք կարող են լինել մրգեր, բանջարեղեն, մեղր, բույսեր: Եթե համեմատենք դիմակների և կրեմների ազդեցությունը, ապա կպարզվի, որ առաջիների դեպքում մաշկը ավելի շատ է հագենում թթվածնով: Ահա տնային պայմաններում պատրաստվող մի քանի դիմակներ:

Դդմով. դդմի եփած կամ հում միջուկը և հյութը շատ օգտակար են դեմքի համար: Դդումն ունի հակաբորբոքային հատկություն:

Բողկի քամած հյութը կարելի է օգտագործել որպես դեմքը խոնավացնող տոնիկ:

Գազար: Քերած գազարը հարթեցնում և թարմացնում է մաշկը: Եթե դեմքը գունատ է, այն տրորեք գազարի հյութով:

Դդմիկ: Դդմիկի խյուսը խորհուրդ է տրվում օգտագործել չոր մաշկ ունեցողներին: Այն կանխարգելում  է կնճիռների առաջացումը:

Սխտոր: Ճզմած սխտորը օգնում է ազատվել պզուկներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել