«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Մի քանի օր առաջ Արգամ Աբրահամյանը լուսանկարներ է տեղադրել Արտաշատի փողոցներում ասֆալտապատման աշխատանքների մասին՝ գրելով.
«Ես խոստացել էի, որ չեմ հեռանում Արտաշատից և շարունակելու եմ ընտանիքիս անձնական միջոցներով բարեկարգել և ավելի հարմարավետ դարձնել մեր մարզկենտրոնը...»: Սա վկայում է այն մասին, որ Աբրահամյանները հեշտ չեն հանձնելու Արտաշատը: Ի դեպ, Աբրահամյանի թիմակիցները ոգևորված են իշխանության «նահանջից»՝ շաբաթներ առաջ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումն արդեն որոշված հարց է եղել, սակայն ինչ-որ բան խանգարել է, և մինչ օրս ԺՊ չեն նշանակել»,-գրում է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել