Tert.am-ը գրում է.
Հարկաբյուջետային քաղաքականության անցման մասին վարչապետի ասածները պարզապես գեղեցիկ խոսքեր են,  դրանք պետք է զուգորդվեն գործողություններով, որ հավատ առաջացնեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ,ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը ՝ անդրադառնալով Դիլիջանում Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի՝ Բելգիայի և Նիդերլանդների գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպման ժամանակ  վարչապետ Կարեն Կարապետյանի

Հարկաբյուջետային քաղաքականության անցման մասին վարչապետի ասածները պարզապես գեղեցիկ խոսքեր են,  դրանք պետք է զուգորդվեն գործողություններով, որ հավատ առաջացնեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ,ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը ՝ անդրադառնալով Դիլիջանում Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի՝ Բելգիայի և Նիդերլանդների գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպման ժամանակ  վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը,թե արտաքին պարտքը փակելու համար պետք է հարկաբյուջետային կոնսոլիդացիա իրականացնել:

«2008-2010թ-2016թթ.-երի ընթացքում դրամային արտահայտությամբ ծախսերն ավելացել են 60-65 տոկոսով, պետական պարտքի պահպանման ծախսերն ավելացել են շուրջ 260 տոկոսով, հասարակական կարգ–անվտանգության ծախսը կազմել է 200 տոկոս, մինչդեռ կրթության, գիտության դեպքում՝ 120-125 տոկոս։ Այսինքն՝ ակնհայտ է, թե ինչ է անում այս պետությունը, իշխանությունը: Մեր հարկաբյուջետային քաղաքականության մասով փոփոխություն չկա՝ ընդունվեց այն բյուջեն, որը մշակվել էր։ Մինչև այս վարչապետը, մինչև այս կառավարությունը, ծախսերի քաղաքականությունը նույնն է, ինչ խայտառակ անթույլատրելի երևույթներ ունեինք, նույն ձևով շարունակվում են։ Բյուջետային քաղաքականությունը ենթադրում է նաև անիմաստ ծախսերի կրճատում։ Տեսեք՝ քանի դպրոց է մեր երկրում կրճատվում, քանի ուսուցիչ է անգործ մնում, մինչդեռ ԱԺ նախկին նախագահը 26 խորհրդական ուներ, ինչն անգամ անարդյունավետ ծախս էլ չէ, այլ ակնհայտ կոռուպցիա է, խոսքը հսկայական միջոցների մասին է։ Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը պիտի այդ հարցը լուծեին»,- մանրամասնեց Բագրատ Ասատրյանը:

Տնտեսագետի խոսքով՝ մենք հասել ենք արտաքին պարտքի վերին սահմանին, որը գերազանցում է 5 մլրդ-ը, ունենք նաև սուր խնդիր բյուջեում արտաքին պարտքի սպասարկման առումով՝ ոչ միայն մայր գումարի մարման։ Ընթացիկ սպասարկման ծախսերը շատ բարձր են, այս տարի ձգտում է 9 տոկոսի, 2018 -2019 թթ արդեն 10 տոկոս է լինելու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել