Ամերիկացի ռեփեր Շոն Կոմբսը, ով ելույթ է ունենում Diddy մականունով (նախկինում՝ Puff Daddy) օրացույցային տարում աշխատել է 130 մլն դոլար և այդ ցուցանիշով առաջին տեղը զբաղեցրել աշխարհում այլ հայտնիների շարքում։ Շոու բիզնեսի ամենից բարձր վարձատրվող ներկայացուցիչների ցուցակը հրապարակել է Forbes ամսագիրը։

Մոտ 70 մլն դոլար նրան բերել է ֆիրմային հագուստի հավաքածուների վաճառքը։ Մնացած մասը նա աշխատել է բրիտանական ալկոհոլային հսկա Diageo-ի գովազդումից և համերգային տոմսերի վաճառքից։

Ցուցակի երկրորդ տեղում ամերիկացի փոփ-աստղ Beyonce-ն է, ով աշխատել է 105 մլն դոլար։ Այս տարի նրա եկամտի մեծ մասն ապահովել են Formation համաշխարհային շրջագայությունն ու Lemonade ալբոմը։

Հնգյակում են ընդգրկվել Հարի Փոթերի մասին ստեղծագործությունների հեղինակ Ջոան Ռոուլինգը (3-րդ տեղ, 95 մլն դոլար), կանադացի երգիչ Դրեյքը (94 մլն դոլար) և Պորտուգալիայի հավաքականի և իսպանական «Ռեալի» ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն (93 մլն դոլար)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել