Tert.am-ը գրում է.

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադադարձավ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հերթական հայտարարությանը, թե ստատուս քվոն այլևս անընդունելի է:

Նրա խոսքով՝ Բաքվի բրենդ է առաջացել՝ ասել մի բան, անել՝ լրիվ այլ բան: «Ինձ մոտ տպավորություն է, որ ադրբեջանցի պաշտոնյաները յուրահատուկ տաղանդ ունեն՝ ֆիքսվել մի բանի վրա, անընդհատ կրկնել դա՝ արժեզրկելով ասածի իմաստն ու անելով լրիվ հակառակը։ Ո՞վ է խոչընդոտում պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք հնարավորություն կտան առաջ շարժել բանակցային գործընթացն ու փոխել ստատուս քվոն», - ասաց նա:

Նա հիշատակեց, որ  Ադրբեջանի արտգործնախարարությունն անգամ չի պահպանում համատեղ համաձայնեցված մամուլի հաղորդագրության բովանդակությունը հրապարակելու մասին պայմանավորվածությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել