Tert.am-ը գրում է․

Մանհեթենի նախկին դատախազ Փրիթ Բհարարան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն հեռացրել է աշխատանքից միայն նրա համար, որ ինքը չի պատասխանել նախագահի անձնական հեռախոսազանգին, հաղորդում է New York Times-ը:


2016թ. նոյեմբերին ընտրություններում հաղթելուց հետո նորընտիր նախագահը մի քանի անգամ զանգել է Բհարարային, սակայն հեռախոսազանգերն անսովոր են եղել, քանի որ նախկին նախագահ Օբաման իրեն երբեք անձնական համարից չի զանգել:


Բացի այդ, Բհարարային թվացել է, թե Թրամփը փորձում է այդպիսով ինչ-ինչ հատուկ հարաբերություններ հաստատել իր հետ, սակայն ԱՄՆ-ում ցանկացած դատախազ կարող է հրաժարվել նախագահի կամ նրա թիմի շահերի մեջ ներքաշվելուց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել