Վաշինգտոնի մասնավոր դպրոցներից մեկի տնօրեն Դիանա Սմիթը խոստացել է 100-ական դոլար վճարել աշակերտներին, եթե ամառային արձակուրդների ընթացքում նրանք հրաժարվեն էլեկտրոնային սարքերից։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը։

Նա աշակերտներին առաջարկել է արձակուրդների ընթացքում ամեն երեքշաբթի հրաժարվել սմարթֆոններից և այլ էլեկտրոնային սարքերից։ Ծնողները հավանություն են տվել այդ գաղափարին։

2008 թվականից դպրոցը գլխավորած կինը նշել է, որ տարեցտարի իրավիճակը վատանում է, այդ սարքերն ազդում են աշակերտների քնի վրա՝ մինչ ուշ գիշեր նրանց «պահելով» համացանցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել