Խորեն Դարտանյանը հայազգի տղամարդ է՝ ցողաշթով արևայրուք ապահովող մասնագետ, ում ծառայություններից օգտվում է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտնում է Vanity Fair պարբերականը՝ ներկայացնելով «Նախագահի արևը» վերտառությամբ կարճամետրաժ՝ հարցազրույցի ձևաչափ ունեցող ֆիլմը, որը հավակնում է վիրուսային հիթ դառնալ։

Ռեժիսոր Ադամ ՄաքՔեյի «Նախագահի արևը» ֆիլմը հայ ներգաղթյալ Խորեն Դարտանյանի մասին է։

«Ես հասկացա, որ եթե մարդուն դարձնեմ այնպիսին, ասես նա եղել է արևի տակ, նա կունենա զգացողություն, որ գտնվել է արևի տակ, երջանիկ կլինի»,- ասել է Խորենը՝ պաշտոնապես հայտարարելով, որ ինքն է ապահովում նախագահի արևայրուքը։

Խորենը նշել է, որ ամեն շաբաթ ուղևորվում է Նյու Յորքում գտնվող իր տնից Սպիտակ տուն։

Արևաշատցի Խորենի խոսքով՝ ինքը Դոնալդ Թրամփին հանդիպել է 1987 թվականին։ «Նա ինձ ասաց՝ Խորե՛ն, ուզում եմ արևայրուք, որի հետ համեմատած այլ արևայրուքներ թույլ կերևան։ Այդ պահին հասկացա, որ պետք է նորագույն ստեղծագործություն անեմ»։ Խորենը նշել է, որ Թրամփին հարմարեցված գույնը կոչվում է «Խելառ Հակոբ-լույս» կամ անգլերեն ասած՝ Loco Jack-o-Lantern։

Թրամփի արհեստական կենսունակ գույնը տևական ժամանակ եղել է հիացմունքի աղբյուր դեռևս նախագահական մրցապայքարից տարիներ առաջ։

Картинки по запросу

Картинки по запросу

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել