Panorama.am-ը գրում է.

Ապրիլյան մարտական գործողությունների մասնակից Դանիել Դավթյանը Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրում ենթարկվել է բարդ վիրահատության: Ինչպես Panorama.am-ի թղթակցին հայտնեցին Երևանի պետական բժշկական համալսարանի լրատվական ծառայությունից, Դանիելը գլխի պլաստիկ վիրահատություն է տարել:

«Պլաստիկ վիրաբուժական միջամտությունը բարեհաջող ավարտ է ունեցել ոչ միայն շնորհիվ Դանիելի լավատեսության ու տոկունության, այլև Համալսարանական հիվանդանոցի մասնագետների, նյարդավիրաբույժների խմբի արհեստավարժ աշխատանքի»,- ասացին լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլին Մատաղիսում  մարտական գործողությունների հետևանքով Դանիելը գլխի բեկորային վնասվածք է ստացել: Պայթած արկի բեկորը ներթափանցել է նրա ուղեղ, բազմաթիվ մանր բեկորներ էլ՝ մարմնի տարբեր հատվածներ: Նրան դուրս է բերել ընկերը և բուժկետում առաջին օգնություն ցույց տալուց հետո տեղափոխել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ,  իսկ ապրիլի 4-ին՝  Երևան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել