«Դաշտերով». այսպես է կոչվում Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի նոր համատեղ նախագիծը, որի շրջանակներում ներկայացնելու են հայկական սիրված երգերը իրենց ոճում և մոտեցմամբ: Այս նախագիծը նաև միտում ունի, որպեսզի հայկական երգերը հնչեն ակումբներում, համերգային ծրագրերի ժամանակ: «Դաշտերով» նախագծի հիմքում հայկական երաժշտության պրոպագանդան է, որպեսզի լայն տարածում գտնի եվրոպացի հանդսիականի շրջանում: BlogNews.am-ն ներկայացնում է միջոցառման հետաքրքիր դրվագները:
Երեկոյին ներկա էին հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները, Արամի և Իվետայի ընկերները և կոլեգաները: Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Դիանա Շատվերյանը, Արմեն Գալյանը, նախ մի լավ ուրախացել են Արամի և Իվետայի երգերի ներքո, որից հետո արդեն շնորհավորել նրանց նախագծի առթիվ:
«Նինո», «Ղափամա». սրանք այն ութ երգերից երկուսն են, որոնք Արամը և Իվետան կատարել են միջոցառման ժամանակ:
«Մենք ցանկացել ենք մեր հին ժողովրդական երգերը նորովի ներկայացնենք, ինչպես նաև ներկայացնել մեր երիտասարդ սերունդին: Արամի և իմ ոճը ներդրել ենք այս նախագծում և հույս ունենք, որ մարդիկ կհավանեն, և առհասարակ այն մարդիկ, ովքեր աշխատել են այս նախագծում, մենք նրանց հետ շատ լավ ընկերներ ենք»,- նշում է Իվետա Մուկուչյանը:
Իսկ նման նախագծով հանդես գալու գաղափարը ծնվեց «Դաշտերով» երգից հետո, որը բավականին սիրվել էր հանդիսատեսի կողմից. «Մենք հասկացանք, որ կարելի է շարունակական նախագիծ անել, իսկ ես Արամի հետ շատ էի ուզում աշխատել. «Դաշտերով»-ը սկիզբն էր, կարծում եմ՝ դեռ շարունակական կլինի»,-նշում է Իվետան:
Նախագծի երգերի երգերի ընտրությունն կատարել է Արամը. «Քանի որ երկուսս էլ Հայաստանից դուրս հանդիսատես ունենք, երկուսիս էլ հետևում են շատ և «Դաշտերով» երգի ժամանակ, օտարերկրացիներին դուր էր եկել կրկներգն, սակայան նրանք բնականաբար չեն հասկանում, բայց իրենց ականջին հաճել էր հնչում: Կարծում եմ՝ կփորձենք այս նախագիծը սիրել տալ նաև դրսում: Այնքան շատ են երգերը, բայց մենք փորձում էինք ընտրել այնպիսի երգեր, որոնք մարդկանց ականջին արդեն ծանոթ էին, որոնք ավելի սիրված էին: Իհարկե այս ամենի մեջ կա ռիսկ, քանի որ նորարարության մեջ դա միշտ է լինում, այսինքն քարկոծելու վտանգ կա: Բայց մենք նուրբ և սիրելով ենք վերաբերվել այս երգերին».- նշում է Արամը:
Խոսելով ապագայում տեսահոլովակ ներկայացնելու մասին՝ Արամը նշեց. «Մենք հիմա այդ ուղղության վրա ենք և ուզում ենք հասկանալ՝ ինչ տեսակ տեսահոլովակ ենք ներկայացնելու: Քանի որ ամբողջը երգերը շարան տարբերակով են, պետք է հասկանալ թե ինչ տեսահոլովակ է լինելու»: Առաջիկայում գուցե նախագիծը ունենա ձայնասկավառակ, բայց դրա մասին դեռ փակագծերը չցանկացան բացել:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի