Այսօր Սուրբ Գևորգ եկեղեցում տեղի ունեցավ դիզայներ Արփինե Կոշտոյանի և ինժիներ Հայկի պսակադրությունը: Արարողությանը ներկա էին հարազատները, ընկերները և շոու բիզնեսի ներկայացուցիչները՝ Ռուզաննա Անդրեասյանն ամուսնու հետ, Գայանե Ավետիսյանը, Մերի Շահինյանն ամուսնու հետ: BlogNews.am-ը ներկայացնում է հարսանեկան արարողության գեղեցիկ դրվագները: 

Զույգը փոքրիկ խնջույք էր կազմակերպել եկեղեցու հարակից այգում, որտեղ էլ կտրեցին տորթը, և զույգին շնորհավորեցին հյուրերը: Արփինեն և Հայկն իրենց մեղրամիսը կանցկացնեն Բալիում:

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել