Ադրբեջանական ընդդիմադիր MeydanTV կայքը հետաքրքիր վիճակագրական տվյալներ է հրապարակել Ադրբեջանում 2008 թ.-ից ի վեր ինքասպանությունների թվի մասին:
Ըստ կայքի՝ Իլհամ Ալիևի կողմից երկրորդ Դուբայ հռչակված Ադրբեջանում ամեն տարի գրանցվում է ինքնասպանությունների թվի աճ: Այսպես՝ 2008թ.-ին Ադրբեջանում ինքասպանություն է գործել 138 մարդ, 2009թ-ին՝ 165, 2010թ.-ին՝ 289, 2011թ.-ին Ադրբեջանում գրանցվել է ինքնասպանությունների կտրուկ աճ՝ 414, 2012թ.-ին՝ 482, իսկ 2013թ.-ին նվազման միտումներ են եղել՝ 415, իսկ 2014թ.-ին կրկին գրանցվել է աճ՝ 515: 2015թ.-ին Ադրբեջանում գրանցվել է ինքնասպանության 535 դեպք, իսկ 2016թ.-ին այն կրկին կտրուկ աճ է արձանագրել և հասել է 797:
Հետաքրքիր է, իսկ Հայաստանում ինքնասպանությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ կա՞ն և ընդհանրապես, հրապարակվե՞լ են: Համոզված եմ, որ մեր երկրում իրավիճակը ևս բավական տխուր է և մտահոգիչ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել