Ամերիկացի, կանադացի և չինացի հնէաբաններն առաջին անգամ Պեկինում լայն հանրությանը ներկայացրել են սաթի մեջ սառած 99 մլն տարեկան թռչնի ձագի: Այս մասին հայտնում է Sina պորտալը:

Ներկայացված նմուշը հայտնաբերվել է Մյանմայի հյուսիսում 2016թ., սակայն դրա ստույգ թվագրումը պարզելու համար գիտնականները մի քանի ամիս են ծախսել:

«Այս անգամ մենք հայտնաբերել ենք սաթի 9 սմ երկարությամբ նմուշ, որն ամբողջովին տեղավորել է հին թռչնի գլուխը, ողնաշարի, պարանոցի մասը, թևերը և պոչը»,- ասում է Լոս Անջելեսի Ազգային պատմության թանգարանի հայտնի հնէաբան Լուիս Չիապեն:

Գիտնականների խոսքով՝ այդ գտածոն յուրահատուկ է համարվում, քանի որ, ի տարբերություն հողի մեջ հայտնաբերված մասնիկների, սաթի մեջ սառած 6-սանտիմետրանոց թռչնի կառուցվածքը, մաշկային ծածկույթը, փետուրները, նույնիսկ ականջների անցքերը և կոպերը լիարժեք պահպանվել են, ինչը գիտնականներին նախապատմական փետրավորների մանրամասն ուսումնասիրման հազվագյուտ հնարավորություն է տալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել