Պետական գնումների արդյունավետությունը գնահատելու համար առկա են մի շարք չափորոշիչներ: Դրանցից մեկը վերաբերում է մրցակցության մակարդակին:

Երկու տարի առաջ պետական գնումների բաց մրցույթներին միջինում մասնակցել է 3,4 ընկերություն, ապա ընդամենը մեկ տարի անց այդ ցուցանիշը հասել է 6,4-ի:

Դրական արդյունքներ են առկա նաև պարզեցված ընթացակարգերում: Տարին դեռևս չի ավարտվել, բայց ապրիլից գործող գնումների նոր օրենքը կարող է լուրջ խթան հանդիսանալ տարեվերջին մրցակցության աճի դրական դինամիկան պահպանելու հարցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել