Երևանում ոստիկանությունը հունիսի 8-ին բերման է ենթարկել մի խումբ անձանց, ում մեքենաների սրահներում հայտնաբերվել են զենքեր: Դրանց օրինականությունը ստուգվում է: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության տարածած տեսանյութից: Ոստիկանությունը կոչ է անում պահպանել համակեցության կանոնները և զերծ մնալ հանրության համար անհանդուրժելի թիկնազորներով և ավտոշարասյուններով շրջելու սովորույթից, քանի որ ցանկացած նման փորձ կասեցվելու է, hամակեցության կանոնները խախտողները չեն խուսափելու պատասխանատվությունից: Տեսանյութում երևում է՝ ինչպես են իրավապահները մեքենաներից հանում ուղևորներին՝ նրանց դեմքով դեպի գետին պառկեցնելով, բռնում թևերից ու բերման ենթարկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել