Երեկ Երևան Մոլում գտնվող Kino Park կինոթատրոնում կայացավ «Մումիա» ֆիլմի պրեմիերան: Կինոսերներին Kino Park-ի միջանցքում դիմավորեցին երեք մումիա, ովքեր, բացի վախեցնելուց, նաև լուսանկարվում էին կինոդիտմանը հրավիրված կինոմանների և կինոթատրոնի այլ այցելուների հետ: BlogNews.am-ը ևս ներկա էր պրեմիերային և ներկայացնում է հետաքրքիր դրվագները: 

«Մենք հաճախ են նմանատիպ փակ դիտումներ կազմակերպում: Սա բարդ պրոցես է, քանի որ որոշում էկայացնում նաև ֆիլմ արտադրողը: Մենք միակն ենք Հայաստանում, որ անում է «Մումիա» ֆիլմի փակ փակ
դիտումը: Ի դեպ՝ ցուցադրությանը ներկա են մեր հավատարիմ հաճախորդները, ինչպես նաև
լրատվամիջոցի ներկայացուցիչները»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Երևան Մոլի նախագծերի
մենեջեր Կոնստանտին Գևորգյանը:

Ռեժիսոր Ալեքս Կուրցմանի ֆիլմն այսօրվանից արդեն հասանելի կլինի կինոսերների համար և էկրաններին կմնա դեռ երեք շաբաթ: Դերասանական կազմում են Թոմ Կրուզը, Սոֆյա Բուտելլան, Ռասալ Քրոուն և այլք: Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում մեր ժամանակներում։ Թոմ Կրուզի հերոսը՝ Նիկ Մորտոն, Մերձավոր Արևելքում մարտիկ է, ով գրոհայիններին հետապնդելու արդյունքում ընկնում է մի տարօրինակ նկուղ: Իսկ թե ինչ է լինում հետո, կիմանաք՝ դիտելով ֆիլմը:

1 ժամ 47 րոպե տևողությամբ ֆիլմը մինչև վերջ կպահի ձեզ  էկրանի առջև և այդ ընթացքում կկարողանաք գնահատել դերասանական կազմի խաղը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել