Tert.am-ը գրում է.
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են Հայաստան այցի ընթացքում հստակեցնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովան նշել է, որ Հայաստան հունիսի 10-ին համանախագահների այցի ընթացքում նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ակտուալ հարցերի քննարկում:

«Ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ հունիսի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կլինեն Հայաստանում, որտեղ նրանք հանդիպում կունենան երկրի նախագահի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ: Նրանք մտադիր են հստակեցնել հակամարտության գոտում իրավիճակը, նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ակտուալ հարցերի քննարկում, այդ թվում՝ հաշվի առնելով ապրիլի վերջին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել