«ՊԵԿ-ում ուշագրավ փոխատեղումներ են իրականացվել: Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մաքսա­յին ձևակերպումների մասնագիտացված մաքսատան պետ Սուրեն Ղազարյանը մի քանի օր առաջ ազատվել է պաշ­տոնից և տեղափոխվել մարզ՝ նշանակվելով Շիրակի տարածաշրջանային մաքսատան պետ: Էրեբունու և Շենգավիթի հարկայինի պետերին նույնպես ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն ուղար­կել է մարզ, էրեբունու հարկայինի պետ Սուրեն էլոյանը նշանակվել է Եղեգնաձորի հարկա­յին տեսչության պետ՝ Կարեն Հայրապետյանի փոխարեն, վերջինս էլ Եղեգնաձորից տեղա­փոխվել է Էրեբունի՝ զբաղեցնելով էլոյանի պաշտոնը: Շենգավիթի հարկային տեսչության պետ Արման Մարգարյանն էլ տեղափոխվել է Գավառ՝ համարժեք պաշտոնի, իսկ այստեղի տեսչության պետ էդգար Մուրադյանը՝ Երևան, զբաղեցնելով Շենգա­վիթի հարկային տեսչու­թյան պետի պաշտոնը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել