«Երևանի քաղաքապետա­րանի աշխատակազմի հանրակրթության վարչու­թյան նորանշանակ պետ Աննա Ստեփանյանն իր ուրույն ներդրումն է ու­նեցել Երևանի ավագանու մայիսի 14-ին կայացած ընտրությունների ժամանակ: «Ազատություն» ռադի­ոկայանի այդ օրվա տեսանյութում նշվում է, որ նա որպես դիտորդ ընտրատեղամասերից մեկում գտնվել է կեղծ վկայականով: Տիկինը ներկայացել է «Կրթություն և մշակույթ» կազմակերպության անունից: Նա, սակայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում որպես դիտորդ գրանցված չի եղել: Մինչև Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնում նշանակվելը Աննա Ստեփանյանը Սիամանթոյի անվան համար 162 դպրոցի տնօրենն էր:  Քաղաքապետարանում հանրակրթության վարչության պետի պաշտոնը թափուր էր երեկվանից: Արդեն նախկին պետ Գայանե Սողոմոնյանը, ինչպես հայտարարվել էր, աշխատանքից ազատվել էր սեփական դիմումի հա­մաձայն: Նա Վերահսկիչ պալատի նախկին նախա­գահ, «Ծառուկյան» դաշինքով ընտրված պատգամավոր Իշխան Զաքարյանի կինն է»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել