Ըստ Forbes-ի՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ն է, որտեղ խաղում է նաև մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը։ Ըստ պարբերականի՝ ակումբն արժի 3,689 միլիարդ ամերիկյան դոլար, իսկ 2015/16 սեզոնի շահույթը կազմել է 765 միլիոն դոլար։ Երկրորդ հորիզոնականում է կատալոնական «Բարսելոնը», որի արժեքը կազմել է 3,635 միլիարդ դոլար։ Երրորդ տեղում է իսպանական «Ռեալ Մադրիդ»-ը՝ 3,580 միլիարդ դոլար, չորրորդ տեղում է Մյունխենի «Բավարիա»-ն՝ 2,713 միլիարդ դոլար, իսկ հինգերորդ տեղում է հաստատվել ևս մեկ թիմ Մանչեսթերից՝ «Մանչեսթեր Սիթի»-ն՝ 2,083 միլիարդ դոլար։
Ընդհանուր առմամբ՝ ցուցակում ներգրավված է 20 ֆուտբոլային թիմ, որոնցից 8 Անգլիայից են, 5-ը՝ Իտալիայից, 3-ական թիմ՝ Իսպանիայից և Գերմանիայից և 1 թիմ Ֆրանսիայից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել