Քչերի մտքով կանցներ այն հարցը, թե ինչու են գարեջրի շշերը շագանակագույն կամ կանաչ: Փաբեր և բարեր հաճախ այցելողները գիտեն, որ թափանցիկ շշի մեջ լցված գարեջուրը հազվադեպ հանդիպող բան է: Դա ունի իր պատճառները:

Դեռևս XIX դարում տեսանելի խնդիր էր այն, որ գարեջուրը, որն այն ժամանակ պահվում էր անգույն տարաների մեջ, արևից տհաճ հոտ էր ստանում: Դա կապված էր նրա հետ, որ թափանցիկ ապակին արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներին թույլ է տալիս անցնել շշի մեջ՝ փոխելով պարունակվող հեղուկի համը: Խնդրի լուծում դարձավ ավելի մուգ գույնի շշերի արտադրությունը, որոնք ի զորու էին զերծ պահել հեղուկից ուլտրամանուշակագույն ճառագայթները: Կանաչ շշերը առավել հայտնի դարձան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ շագանակագույն ապակու դեֆիցիտի ժամանակ:

Չնայած նրան, որ ներկա ժամանակում արտադրող ընկերությունները կարողանում են հատուկ ծածկույթների միջոցով պահպանել խմիչքը, գարեջրի շշերի մեծամասնությունը մինչ օրս էլ թողարկվում են կանաչ կամ շագանակագույն գույներով:

Կա կարծիք, որ թափանցիկ շշերով արտադրվող գարեջրի բրենդները հենց այս պատճառով էլ խմիչքի մեջ կիտրոն են ավելացնում՝ փորձելով կանխել տհաճ հոտը: Սակայն դա ամենևին էլ ճիշտ չէ, քանի որ ցիտրուսային մրգերը անբաժանելի մասն են կազմում Մեքսիկայում արտադրվող գարեջրի, որը մեծ պահանջարկ է վայելում ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել