«ԱԺ նորընտիր նախագահու­թյունը կրեատիվ միտք է հղացել՝ ստեղծել վերլուծական մարմին, որը պատգամավորներին օրենսդրական նախաձեռնություն­ների վերաբերյալ վերլուծական նյութեր կտրամադրի: Կընդգրկվեն ԱԺ աշխատակազմի «սևագործ բանվորները», օրենքներից հասկացող անձինք, որոնք երեսփոխաններին կլուսավորեն, թե որ օրենքն ինչ է ենթադրում, ինչ նյուանսներ ունի, ինչ առավելություններ: ԱԺ նորաստեղծ խորհրդի անունից նախօրեին հրա­վիրված խորհրդակցության ընթացքում այս գա­ղափարը քննարկվել է խմբակցությունների ղե­կավարների և ԱԺ աշխատակազմի նեղ կազմի հետ: Սակայն նախաձեռնությունը միանշանակ չի ընկալվել գրագետ օրենսդիրների կողմից՝ ստացվում է, որ պատգամավորն ինքնուրույն չի կարող հասկանալ, թե տվյալ օրենքն ինչ է նախատեսում: 2 ժամ տևած քննարկումից հետո որոշել են շա­րունակել նաև առաջիկայում»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել