Արդեն հասցրել ենք հիմնավորապես մոռանալ, որ հետընտրական զարգացումների կարևոր դրվագներից էր Վանաձորի և Արմավիրի քաղաքապետերի պաշտոնազրկման և Շիրակի մարզպետի աշխատանքից ազատման դիմումի հետ կապված աղմուկը:
Հետաքրքիր է, որ աշխատանքից ազատվեց միայն նա, ում պաշտոնը նշանակովի էր, և չազատվեցին նրանք, ում պաշտոնը ընտրովի էր:
Շիրակի մարզպետին առանց երկմտելու ազատեցին և նրա փոխարեն նշանակեցին իրենց ուզած այլ մեկին, իսկ Վանաձորի և Արմավիրի քաղաքապետերին աշխատանքից չազատեցին այն պարզ պատճառով, որ այդ պաշտոնանկություններին պետք է հաջորդեին ընտրությունները, որում ժողովուրդը հաստատ ՀՀԿ-ի թեկնածուին ձայն չէր տալու, և արդյունքում ՀՀԿ-ն կորցնելու էր այդ քաղաքները:
Եվ ստիպված... ներեցին այդ քաղաքապետերի «անգործությունները», որի արդյունքում, ըստ իրենց տրամաբանության, այդ քաղաքներում գրանցվեց ՀՀԿ թեկնածուի խայտառակ պարտությունը...
Իսկ ինչ վերաբերում է ժողղովրդի կարծիքին..., ո՞վ է նրան մարդու տեղ դնում...
Հ.Գ. Մի հարց մնաց օդում կախված... վանաձորցիները նույնպես ներեցի՞ն իրենց «անհասկացող» անվանած քաղաքապետին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել