Բրիտանական հայտնի The Independent թերթը հրապարակել է այն վայրերի ցուցակը, որտեղ որոշ պայմանների պատճառով բնակիչները կամ իշխանությունները այնքան էլ ուրախ չեն լինում զբոսաշրջիկների այցերից: Եկեք տեսնենք, թե որ քաղաքներն են մտնում այդ ցուցակի մեջ:

1. Կո-Կայ կղզի, Թայլանդ

Կղզու որոշ հատվածներ էկոլոգիական լավ վիճակում չեն գտնվում. ծովային խութերի 80%-ը վերացման վտանգի տակ է գտնվում, այդ իսկ պատճառով այս վայրեր միայն սահմանափակ թվով մարդիկ կարող են այցելել 2016 թ. մայիսից սկսած:

2. Բութանի թագավորություն

Զբոսաշրջիկների մուտքն այստեղ սկսվեց թույլատրվել միայն 1974 թ. սկսած: Այժմ այցելուները պարտավոր են հետևել կարգապահության խստագույն կանոններին, քանի որ տեղական ինքնակառավարման մարմիններն անում են ամենը, որպեսզի պահպանեն Բութանի յուրօրինակ մշակույթն ու լանդշաֆտը: Այստեղ զբոսաշրջիկների թիվը խիստ սահմանափակ է, այդ պատճառով էլ օտարազգի հյուրերի մեծամասնությունը պետք է $245 մուտքի արտոնագրային վճար անի երկրում մեկ օր գտնվելու համար:

3. Օնսենի բնական տաք աղբյուրներ, Ճապոնիա

Օնսենի հայտնի աղբյուրները, որոնք գտնվում են Ճապոնիայում, զբոսաշրջիկների շրջանում մեծ հայտնություն են վայելում: Ճապոնիայում դաջվածքները շարունակում են արգելված մնալ, քանի որ դրանք ասոցիացվում են յակուձայի հետ: Այդ պատճառով էլ այստեղ չեն թողնում մարմնի վրա նկարներ ունեցող մարդկանց կամ էլ խնդրում են նրանց դրանք թաքցնել հագուստի տակ: Սակայն օտարերկրացիների մեծ ներհոսքի հետ մեկտեղ ճապոնացիների համար գնալով դժվարանում է այս կանոնին հետևելը:

4. Չինկվե-Տերեի ազգային պարկ, Իտալիա

Այս վայրը, որը Իտալիայի ափամերձ տարածք է, ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն: Սկսած 2016 թ. փետրվարից՝ այստեղ նախատեսվում է տոմսերի վաճառքի հատուկ համակարգ ներդնել: Այն պահին, երբ զբոսաշրջիկների թիվը հասավ 1,5 միլիոնի, պարկը փակեցին այցելուների համար: Նույն թվականի ամռանը այստեղ գրանցված կային 2,5 միլիոն օտարերկրացիներ, որոնք ցանկանում էին այցելել տեղի գյուղերը:

5. Բարսելոնա, Իսպանիա

2015 թ. սկսած՝ Բարսելոնայի իշխանությունները որոշեցին ազատվել «էժան նվերների խանութի» վարկանիշից: Դրա համար քաղաքապետ Ադա Կոլաուն դադարեցրեց այն լիցենզիաների գործունեությունը, որոնք թույլ էին տալիս նոր հյուրանոցներ բացել և Airbnb ընկերությանը (օնլայն ծառայություն, որը կարճ ժամանակով բնակարաններ էր վարձով տալիս) տուգանեց €30, 000-ի չափով: Բացի այդ՝ նա օտարերկրացիների թիվը նվազեցնելու համար հայտուկ զբոսաշրջային հարկ սահմանեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել