Картинки по запросу exportՀունիսի 5-ին Հայաստանում ստորագրվել է հուշագիր, որի համաձայն տեղական գյուղմթերքը և այլ
արտադրատեսակների արտահանումը և իրացումը հնարավոր կլինի կազմակերպել Մերձավոր Արևելքի շուկաներում:

Արտահանման գործընթացը կարող է իրականացվել պետության կողմից տրամադրվող արտահանման ապահովագրությունից, ինչպես նաև նախաարտահանման մեթոդով, որից որ կարող են օգտվել տեղական ընկերությունները և ֆերմերները:

Դրանից զատ շատ կարևոր է, որ առկա են պայմանավորվածություններ լոգիստիկ-տրանսպորտային
ընկերությունների հետ, որոնց կողմից իրականացվող տեղափոխությունները կհաշվարկվեն նվազագույն արժեքով:

Այս տարվա ընթացքում Ծոցի երկրներ արդեն իսկ արտահանվել է 500-600 տոննա գյուղմթերք:

Մերձավոր Արևելքի շուկայի սպառողների հետաքրքրության էպիկենտրոնում են հայկական մրգերը, ծնեբեկը և բանջարեղենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել