Շատ ու շատ հասարակ բաներ, որոնք մշտապես առկա են Ձեր բնակարանում, կարող են օգտակար լինել դժվարանցանելի հետքերից ազատվելու, հիվանդության և այլ իրավիճակներում հայտնվելու դեպքում. պարզապես պետք է իրերի օգտագործման ճիշտ ձևն իմանալ։

Այդպիսի բաներից է կիտրոնը, որը, BlogNews-ի կարծիքով, աշխարհի ամենաօգտակար բանն է։ Այս պնդումն ապացուցելու համար մենք հավաքել ենք կիտրոնի 15 գործածությունների ցանկ, որոնք կստիպեն Ձեզ նորովի ընկալել կիտրոնը։

Ունիվերսալ մաքրող հեղուկ


Կտրատեք կիտրոնը և վրան 150մլ քացախ լցրեք։ Ստացվածը թողեք մեկ գիշեր և հետո ավելացրեք 150մլ ջուր։ Այդ հեղուկով դուք կարող եք մաքրել գրեթե ամեն բան։

Մաքրեք Ձեր կտրատման տախտակը


Կտրատման տախտակը լավագույնս մաքրելու համար Ձեզ պետք է կիտրոն և աղ։ Աղը լցրեք տախտակին և տրորեք կիտրոնով։ Հետո 15 րոպե սպասեք և կրկնեք նույնը ևս մեկ անգամ։

Սպիտակ իրերի վերականգնում


Որպեսզի ձեր սպիտակ իրերը հնարավորինս սպիտակ դառնան, դրանք դրեք կիտրոնի մզվածքի և սոդայի խառնուրդի մեջ և թողնելով այդպես 0.5-1 ժամ՝ լվացեք։

Մատնահարդարում


Եղունգներն ավելի ամուր և առողջ դարձնելու համար պարզապես մի քանի կաթիլ կիտրոնի մզվածք ավելացրեք տաք ջրին և ձեռքերը դրեք ստացվածի մեջ։

Ազատվեք պեպեններից


Կիտրոնի օգնությամբ դուք կարող եք ազատվել անցանկալի պեպեններից և ծերացման հետևանքով առաջացած բծերից։ Պարզապես մի կտոր կիտրոն վերցրեք և զգուշությամբ շփեք մաշկի հետ։

Բարելավեք մարսողությունը


Առավոտյան՝ քաղցած վիճակում, մեկ բաժակ կիտրոնի մզվածքով գոլ ջուր խմեք։ Դա կբարելավի Ձեր մարսողությունը և իմունային համակարգը. առավել հաճելի ըմպելիք ստանալու համար մի փոքր մեղր ավելացրեք։

Հիգիենա և մաքրություն


Կիտրոնի մզվածքի և ջրի խառնուրդը հիանալի ախտահանում է ձեռքերը, այդ իսկ պատճառով այն կարելի է օգտագործել սնվելուց առաջ։

Թարմացում


Մաքրեք Ձեր սառնարանը կիտրոնի մզվածքում թաթախված սպունգով և մոռացեք բոլոր տեսակի տհաճ հոտերի մասին։

Ծիլեր աճեցնել


Կիտրոնը կարելի է օգտագործել ծիլեր աճեցնելիս։ Պարզապես մզեք կիտրոնը և սերմը դրեք կիտրոնի կեղևի մեջ։ Հետո այդ ամենը տնկեք։

Ազատվեք կոշիկների հոտից


Թարմ կիտրոնի կեղևներ դրեք կոշիկներ մեջ և ազատվեք բոլոր տեսակի հոտերից։

Բարելավեք առողջությունը


Կիտրոնի մզվածքի և սոդայի համադրությունը հրաշագործ հատկություններ ունի։ Այն կարգավորում է խոլեստերինի մակարդակը, մաքրում է լյարդը և վիտամին C-ի լավ չափաբաժին է տալիս մեզ։ Պարզապես մեկ թեյի գդալ սոդա և կես լիմոնի մզվածք ավելացրեք հանքային ջրին և խմեք դա առավոտյան։ Դա կարող եք խմել 2 շաբաթ շարունակ, ինչից հետո պետք է 2 շաբաթ հանգիստ վերցնենք։ Հանգստից հետո կարող եք կրկնել։

Մաքրեք չժանգոտվող մետաղը


Կիտրոնի կեղևը և սոդան կփայլեցնեն Ձեր չժանգոտվող մետաղները։

Ազատվեք միջատներից


Միջատներից ազատվելու համար կիտրոնի մզվածք լցրեք պատուհանի և դռների եզրերին։ Մոծակներից ազատվելու համար կիտրոնի մի կտոր վերցրեք, մեջը մեխակներ դրեք և թողեք սենյակում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել