Похожее изображениеՏնտեսության զարգացման գործընթացում կարևոր է տարբեր ճյուղերում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը: Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների անասնապահական կոոպերատիվներ ստացել են արևային սնուցման համակարգերով համալրված շարժական փարախներ, խմոցներ, հովվի տնակ, ինչպես նաև էլեկտրական հովիվ:

Այս նորարարությունը հնարավորություն է տալու բարելավել անասունների մթերատվությունը և բարձրացնել հեռագնա արոտավայրերի արդյունավետությունը: Ստացված շարժական փարախում կարող են ընդգրկվել մինչև 100 գլուխ խոշոր եղջերավոր կամ մի քանի հարյուր գլուխ ոչխար: Ինչ վերաբերում է էլեկտրոնային հովիվին, ապա դա շարժական մետաղալարե ցանկապատ է, որը թույլ չի տալիս անասնահոտին հեռանալ փարախից և կանխում է գիշատիչների մուտքը այդ տարածք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել