Ջենիֆեր Լոպեսը երբեք չի ամաչել սոցցանցերում առանց դիմահարդարման տեսանյութեր հրապարակելուց: Երգչուհին հերթական անգամ առանց դիմահարդարման հոլովակ է հրապարակել

Լոպեսը կարճ տեսանյութը հրապարակել է իր ելույթից ոչ շատ առաջ, հոլովակն արժանացել է համացանցի օգտատերերի դրական գնահատականին:

Ըստ երկրպագուների՝ Լոպեսը շատ հմայիչ ու գեղեցիկ տեսք ունի: Տեսանյութն արդեն ավելի քան 3 մլն դիտում է ունեցել:

«Ընդհանուր առմամբ, սա այն է, թե ամենն ինչ տեսք ունի շոուից ոչ շատ առաջ: Ոչ մի դիմահարդարում, ոչ մի սանրվածք, ոչինչ: Միայն փորձում եմ բարոյապես տրամադրվել»,- հայտնում է Լոպեսը կարճ տեսանյութում:

Հետևորդները գրել են, որ Լոպեսի ընկերոջ՝ Ալեքս Ռոդրիգեսի բախտը շատ է բերել, քանի որ երգչուհին հաիասքանչ է:

Ալեքս Ռոդրիգեսը և Ջենիֆեր Լոպեսը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել