Ի՞նչ տրամադրություն է դիրքերում` զորացրումից 30 օր առաջ. տեսանյութYerkir.am-ը գրում  է.
 20–ամյա ժամկետային զինծառայող Արամ Հովհաննիսյանը վերջին հերթափոխն է անցկացնում դիրքերում: Նրա ծառայությունը մեկ ամսից կավարտվի:

 «Դժվարը սկիզբն է, հետո ամեն ինչին էլ հարմարվում ես»,-ասում է արդեն փորձառու ժամկետայինն ու ապագա նորակոչիկներին խորհուրդ տալիս` դուխով գալ ծառայության: Արամը Ապարանից է, նախքան բանակ զորակոչվելն ընդունվել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետը, սակայն չի հասցրել սովորել: Ասում է` վերադառնա  անպայման կսովորի:

Մեղրեցի 30-ամյա սպա Հակոբ Մարտիրոսյանն արդեն 9 տարի է ծառայում է Արցախում: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ուսումնարանն ավարտելուց հետո տեղափոխվել է այստեղ: Թե ինչու ընտրեց զինվորականի մասնագիտությունը` հարցին պատասխանում է ժպիտով: «Նոր Նորքում եկեղեցի կա, այնտեղից երևում էր ռազմական ինստիտուտը , միշտ նայում էի ուսումնարանին, այդտեղից էլ մոտս ցանկություն առաջացավ սպա դառնալու»: Հակոբի համար այս հենակետը կարծես իր երկրորդ տունը լինի:

Նույն համոզմունքով էլ տարիներ շարունակ պահում է այն: «Այս դիրքի ուղղությամբ հակառակորդը փորձել է գործողություններ իրականացնել, սակայն դա նրան չի հաջողվել, ինչքան պլանավորված, խոշոր հարձակում է եղել այս ուղղությամբ` ձախողել են»,-հպարտությամբ նշեց նա:




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել