Картинки по запросуՕքսֆորդի և Յելի համալսարանի գիտնականները հաշվարկել են, թե երբ արհեստական ինտելեկտը կարող է փոխարինել մարդուն գործունեության տարբեր ոլորտներում։ Համաձայն նրանց կանխատեսումների՝ արդեն 2024 թվականին համակարգիչը կսովորի տեքստերի թարգմանությունը կատարել մարդուց ավելի լավ, իսկ 2026 թվականին՝ գրել դպրոցական մակարդակի շարադրություն։

50 տոկոս հավանականությամբ ռոբոտներն արդեն 45 տարի անց բոլոր ոլորտներում կգերազանցեն մարդկանց․ վկայում է արհեստական ինտելեկտի ոլորտի ավելի քան 350 փորձագետների շրջանում անցկացված հարցումը։

10 տարի անց ռոբոտները կփոխարինեն բեռնատարների վարորդներին, վաճառողներն իրենց տեղը կզիջեն «երկաթե մարդուկներին» 2031 թվականին։ Քիչ ավելի երկար ժամանակ կպահանջվի, որպեզի այդ արարածները կարողանան բեսթսելլեր գրել։ Սպասվում է, որ դա տեղի կունենա 2049 թվականին։ Բժշկության ոլորտում մարդու կարիքն ավելի երկար կպահանջվի՝ մինչ 2053 թվականը, երբ վիրաբույժներն իրենց տեղը կզիջեն ռոբոտներին։

Գիտնականների կանխատեսումները տարբերվում են՝ կախված տարածաշրջանից։ Ասիայում կարծում են, որ արհեստական ինտելեկտը կգերազանցի մարդուն 30 տարուց, իսկ Հյուսիսային Ամերիկայում՝ 74 տարուց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել