ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտած հաքերները կարող էին լինել ԱՄՆ-ից. Պուտին Yerkir.am-ը գրում է.
 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը NBC -ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտած հաքերները կարող էին լինել ԱՄՆ-ից. հայտնում է Газета.ру-ն: 

 «Հաքերները կարող են լինել որտեղ ասես։ Նրանք կարող են լինել Ռուսաստանում, Ասիայում, անգամ՝ ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում։ Նրանք, ի դեպ, կարող էին լինել ԱՄՆ-ից, որոնք շատ հմտորեն և պրոֆեսիոնալ կերպով սլաքները թեքեցին Ռուսաստանի կողմ: Դուք դա հնարավոր չե՞ք համարում քաղաքական սուր պայքարի ընթացքում»,- ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել