Panorama.am-ը գրում է.

«Մոլորակը դուրս է եկել մարդկության դեմ, քանի որ մարդն ավելի ու ավելի ակտիվորեն է շահագործում բնությունը: Այն աղետներն ու բնական տարերքները, որոնք պատահում են մեր օրերում, ասվածի վկայությունն են»,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասի ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:

«Մարդկությունը փորձում է լուծել բնապահպանական խնդիրները: Սակայն Հայաստանն այս խնդիրներին լուրջ չի վերաբերում: Հետևաբար հասկանալի է՝ ինչու է երկրում նման վիճակ»,- ասաց բնապահպանը՝ հավելելով, որ բնապահպանությունը ոլորտ է, որը բոլորին է վերաբերում:

Կարինե Դանիելյանը շեշտեց՝ ինքը բավական ոգևորված է ՀՀ կառավարության «Մաքուր Հայաստան» ծրագրով: Նրա խոսքով, երբ երկիրն աղբով է ծածկված, տուրիզմի մասին խոսք լինել չի կարող, և եթե վերոնշյալ ծրագիրն իրականացվի, գոնե տուրիզմի ոլորտում դրական առաջընթաց կգրանցվի:

Ասուլիսին ներկա բնապահպան Ինգա Զարաֆյանն իր հերթին հավելեց, որ թեև ծրագիրը խիստ անհրաժեշտ, շտապ միջոցառում է, սակայն որևէ կապ չունի աղբի կառավարման հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել