Պաշտպանության նախարարի պաշտոնի քաղաքական լինելու հետ ինչ-որ մի տեղ համաձայնվում եմ, բայց որ տեղակալների պաշտոնները նույնպես քաղաքական են համարում, դա արդեն չափից շատ դրամատիկ վերջաբան է ունենալու: Պետք է գիտակցենք, որ մեր երկրում չի լինելու քաղաքական պաշտոն, քանի դեռ մենք կանգնած ենք ռեալ պատերազմի վտանգի առջև: Եթե լիներ հաստատուն ու ամրագրված խաղաղություն, մեր ԶՈՒ ԳՇ-ն լի ու լի հերիք էր մեզ, որպեսզի առաջ տաներ Հայաստանի ռազմաքաղաքական կուրսը: Սթափվեք, պարոնայք, սա Հանրապետական կուսակցությունը չէ, որ պաշտոններին տաք քաղաքական անվանում ու ըստ այդմ էլ՝ մեջ-մեջ անեք։ Սա Հայաստանի Հանրապետությունն է՝ երկու հարևան երկրների կողմից մշտապես ակտիվ ռազմական գործողությունների վտանգի առջև կանգնած, երկու հարևանների կողմից լիովին և մեկի կողմից մասնակի շրջափակման մեջ գտնվող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել