Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ազատության պողոտայում՝ Լամբադա կամրջի սկզբնամասում թիվ 23 երթուղին սպասարկող Բոգդան մակնիշի 1881Տ համարանիշի ավտոբուսը կողաշրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, 14 հոգի, որոնք բոլորն էլ եղել են ավտոբուսի ուղևորներ, տեղափոխվել են հիվանդանոցներ: Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի գխավորությամբ: Ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ: Դեպքի վայր է ժամանել ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը: Քիչ առաջ դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արման Հակոբյանը, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Այս պահին տեղում աշխատում է է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչը: © 

Ամբողջական հոդվածն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել