Panorama.am-ը գրում է.

Միացյալ նահանգները վերջին շրջանում, կարծես, մեկուսանում է համաշխարհային գործերից: Սա հետնահանջ է ԱՄՆ գլոբալ առաջնորդությունից: Այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Միջազգային և անվտանգության hարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան  Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով, ի թիվս այլ տարածաշրջանների, ԱՄՆ-ի դիրքորոշումները հստակեցված չեն նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում:

«Այդ երկիրն առաջիկայում զբաղված է լինելու իր խնդիրները լուծելով: Թրամփը հայտարարում է, որ այլևս թույլ չի տա՝ աշխարհն ԱՄՆ-ի վրա ծիծաղի. այն նույն ԱՄՆ-ի, որը կերակրում է աշխարհի շատ երկրների, բայցև հոգնել է դրանից»,- նկատեց փորձագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել